News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Էլէկտրաէներգիայի սակագների վերանայման հետ կապված ունենք մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց Էներեգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Նրա խոսքով, դրանք պայմանավորված են Ատոմակայանի նախադեպը չունեցող երկարաձգման աշխատանքների հետ. «Պատմության մեջ չի եղել, որ այս կարգով կանգնի: Ռիսկեր կան ժամկետից ուշ վերագործարկման վերաբերյալ: Այդ առումով սակագնի վրա կարող է ունենալ մեծ ազդեցություն: Այդ ռիսկը հաշվի առնելով այսօր չենք ուզում գնալ այդ քայլին:

Կան նաեւ գազի գնի հետ կապված ռիսկեր: Մենք մինչեւ այս տարվա վերջ Ռուսաստանի հետ ունենք պայմանավորվածություն, որ սահմանի վրա 150 դոլար գնով ենք ներմուծելու գազը, որը դրանից հետո պետք է վերանայենք: Կա ռիսկ նաեւ դոլար-դրամ հարաբերակցության հետ կապված»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ տարեվերջին կգնահատեն էներգետիկ համակարգի հնարավորությունները, ուստի հաշվի առնելով այս բոլոր ռիսկերը, կարծում են, որ կարող են սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել անապահով ընտանիքների մասով, որոնց թիվը 110-120 հազար է:

«Մեր հաշվարկներով եկել ենք եզրահանգման, որ ունենք եզրակացություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրվող էրելտրաէներգիայի սակագինը:

Մենք ունենք երկու տարբերակ, առաջին՝ սակագնի նվազումը իրականացնենք ՀԾԿՀ-ի հետ միասին, երկրորդ՝ ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրենք իրենց շահույթի հաշվին նվազեցնեն 10 դրամի չափով: Եթե երկրորդ տարբերակով ենք անում, մեզ մոտ նաեւ չեն նվազում հարկերը»,-ասաց Արթուր Գրիգորյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այնքան ռիսկերի մասին խոսեցիք, բայց  չասացիք, կոռուպցիոն ռիսկեր այդ ոլորտում ունե՞նք, թե չունենք, չարաշահումների ռիսկեր ունե՞նք, թե չունենք: Ես առաջարկում եմ, որ դուք շարունակեք ուսումնասիրությունը, առաջիկայում կգաք զեկույցի ինձ մոտ: Այդ քննարկումները պետք է շարունակվեն, որ մենք համոզվենք, որ այդտեղ ամեն ինչ ճիշտ է եւ արդյունավետ: Այս պահին առնվազն պայմանավորվում ենք, որ անապահով ընտանիքների համար սակագինն իջնելու է, մնացածի մասով քննարկումները շարունակվելու են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ