News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը, փոխանցում է DW-ն:

Կլիմայի Փարիզյան համաձայնագրից դուրս գալը, Իրանի հետ միջուկային գործարքից հրաժարվելը, ԱՄՆ մաքսային քաղաքականությունը՝ սրանք միակողմանի որոշումներ են, որոնք Եվրոպային վնասում են, ասել է Մասը Süddeutsche Zeitung-ի հետ հարցազրույցում: «Տարաձայնություններ կան, որոնց մասին այլեւս չենք կարող լռել»,- շեշտել է նա:

Մասի կարծիքով՝ Թրամփը ելնում է միայն ամերիկյան շահերից եւ քաղաքականություն է վարում, որի դեպքում մի երկիրը մյուսից ավելի վեր է դասվում: «Դրանցից ոչ մեկը աշխարհն ավելի լավ, անվտանգ եւ խաղաղ չի դարձնի»,- նախազգուշացրել է Գերմանիայի ԱԳ նախարարը: Նա առաջարկում է նոր գործընկերներ փնտրել՝ հիշատակելով, մասնավորապես Կանադային, Աֆրիկայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի երկրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ