ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ղեկավարները հուլիսի 11-12-ը հռչակագիր կստորագրեն ընդլայնված գործընկերության մասին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ բացելով պաշտպանության նախարարների՝ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի փոխգործակցությանը նվիրված հանդիպումը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Հուլիսին կայանալիք գագաթնաժողովին մենք նոր հռչակագիր կստորագրենք՝ մեր համագործակցությունը էլ ավելի խթանելու համար»,- ասել է նա:
Առաջին նման հռչակագիրը ստորագրվել էր 2016 թվականին Վարշավայում կայացած գագաթնաժողովի ժամանակ: Ենթադրվում էր, որ փաստաթուղթը կապահովի Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ռեսուրսների միացումը՝ ընդհանուր մարտահրավերներին, այդ թվում նաեւ՝ միգրացիային, հիբրիդային սպառնալիքներին եւ կիբերհարձակումներին արձագանքելու համար: