«Սասնա ծռեր»–ի անդամ Արամ Հակոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց դատարան։
Պաշտպանը որպես միջնորդության հիմք ներկայացրեց այն, որ իր պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի։ Գործով մեղադրողն ընդառաջեց միջնորդությանը, սակայն առաջարկեց խափանման միջոցը փոխելու դեպքում գրավ կիրառել։
Դատավոր Արշակ Վարդանյանը հեռացավ խորհրդակական սենյակ, որոշումը կհրապարակվի 14։00–ին։