News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Համաձայն Եվրասիական տնտեսական միության պայմանագրի Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է ճանաչել Հայաստանի ծառայությունները, աշխատուժը եւ չի կարող չճանաչել հայկական վարորդական իրավունքը։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի չճանաչման խնդրին։

Մարուքյանը նշեց, որ ինքն այդ խնդրով դիմել է Եվրասիական միությանը եւ ի պատասխան ստացել է նամակ, որում ասված է՝ «ԵՏՄ–ն ճանաչում է Հայաստանի կրթական փաստաթղթերը, բայց վարորդական իրավունքը կրթական փաստաթուղթ չեն ճանաչում, հետեւաբար երկու տարբերակ է առաջարկվում՝

1. ՀՀ քաղաքացիները նորից քննություն են հանձնում ՌԴ–ում, որն, Մարուքյանի խոսքով, անընդունելի է, քանի որ այդ պարագայում անիմաստ է դառնում ԵՏՄ անդամակցությունը,

2.Նշվում է, որ սա երկկողմ հարաբերությունների խնդիր է, այսինքն՝ հարցը պետք է լուծվի երկկողմ հարաբերությունների լույսի ներքո։

«Ելք» խմբակցության պատգամավորը հաղորդեց, որ ԵՏՄ–ից տեղեկացրել են նաեւ, որ երկկողմ հարաբերությունների շրջանակներում արդեն իսկ կա օրենքի նախագիծ, որով հարցը պետք է լուծվի եւ ՀՀ–ում տրված վարորդական իրավունքը ճանաչվի ՌԴ–ում։

«Սակայն այս օրենքի նախագիծը ՌԴ–ում շրջանառության մեջ է դրված պետական հաստատություններում»,–նշեց նա։ 

Մարուքյանի հավաստիացմամբ՝ պառլամենտական մակարդակում ամեն ինչ արվել է, հիմա կառավարությունների  մակարդակով է քննարկվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ հարցը քննարկվել է ՌԴ նախագահի հետ, նաեւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը եւ փոխվարչապետերն են այս խնդրով զբաղվում։

Նա նշեց, որ գործընթացը պետք է արագացվի, քանի որ օրենքը, որով թույլ չի տրվում հայկական վարորդական իրավունքով աշխատել ՌԴ–ում, ուժի մեջ է մտել։ «Այս նոր օրենքը պետք է ընդունվի Պետդումայում, որով այդպիսի հնարավորություն կտրվի»,–եզրափակեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ