News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը չի բացառում, որ Ռուսաստանից ներկրվող գազի գինը տարեվերջին կարող է բարձրանալ:

Այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռուսաստանից ներկրվող գազի գինը տարեվերջին սահմանին բարձրանա, նախարարը պատասխանեց. «Պայմանագիրը տարեվերջին պետք է թարմացվի: Հնարավոր է, թե հնարավոր չէ, թույլ տվեք այս պահին չարտահայտվեմ, գազի գնի վերաբերյալ քննարկումները կսկսվեն նոյեմբերին: Երբ սկսվեն քննարկումները, մենք ձեզ տեղյակ կպահենք»:

Հարցին, թե եթե ՌԴ-ն գնա նման քայլի, հնարավո՞ր է Հայաստանը բանակցություններ սկսի Իրանի հետ, այդ երկրից գազ գնելու հարցի շուրջ, Արթուր Գրիգորյանը պատասխանեց. «Եթե գնա նման քայլի, ամեն բան էլ հնարավոր է, մենք շահագրգռված ենք, որ Հայաստան ներկրենք էժան գազ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարար Արթուր Գրիգորյանը նշել էր, որ սահմանին ռուսական գազը արժի 150 դոլար հազար խմ-ի համար, իսկ իրանական գազը՝ 165 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ