Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ ժամկետին հեշտությամբ կհասնի:
Ռոմնին, որն ինչ-որ առիթով Թրամփին «խարդախ» էր անվանել, կարծում է, որ 2020 թականին նախագահական հաջորդ ընտրություններում Թրամփը հաղթելու մեծ հավանականություն ունի, հայտնում է PA-ն: Նրա խոսքով՝ պատճառը ոչ միայն աճող տնտեսությունն ու աշխատավարձերի բարձրացումն է, այլեւ այն, որ դեմոկրատները այնպիսի թեկնածու կառաջադրեն, որը հեռու է ամերիկյան մտքի գլխավոր ուղղությունից, ինչը կհեշտացնի Թրամփի հաղթանակը:
Նշենք, որ մինչեւ 2016 թվականի ընտրությունները Ռոմնին ինչ-որ ժամանակ եղել է, այսպես կոչված, «Never Trump» շարժման դեմքը եւ խիստ ելույթ է ունեցել Յուտա նահանգում՝ Թրամփին անվանելով «խարդախ» եւ «կեղծ»: Սակայն հիմա նա իր հռետորաբանությունը մեղմացրել է: