News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Զինված խմբի գործով ամբաստանյալների աջակիցներն այս պահին փակել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի եւ Նորք Մարաշի դատարանի մուտքերը։ Նրանք հայտարարում են, որ չեն թողնելու ո՛չ դատավորին, ո՛չ մեղադրողին դատարանի շենքից դուրս գալ։ Նրանք պահանջում են շարունակել այս գործով դատավարությունը, որը քիչ առաջ հետաձգվեց մեկ շաբաթով։ Նրանք նաեւ հայտարարում են, որ չեն հեռանա մինչեւ ամբաստանյալներն ազատ չարձակվեն։

Նշենք, որ պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանը եւ Ալիկ Սարգսյանը անձնական երաշխավորություն էին ներկայացրել գործով ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի համար։ Դատախազի հայտարարությունից հետո, որ նրանց անձնական ներկայությունն է անհրաժեշտ, Ալիկ Սարգսյանը ժամանեց դատական նիստերի դահլիճ։

Իսկ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը անհրաժեշտ գումարը վճարել է, սակայն անձամբ չի ներկայացել: Դատավոր Արմեն Բեկթաշյանն նշել է, որ անհրաժեշտ է Ցոլակյանի անձնական ներկայությունը: Դատական նիստը հետաձգվել է մեկ շաբաթով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զինված խմբի գործով ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել դատարանին։

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ