News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սարի թաղի գործով ամբաստանյալ Հրայր Իսախանյանի պաշտպան Գրիշա Բալասանյանն այսօր՝ հունիսի 8-ին, Երեւանի ւընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը:

Պաշտպանը որպես հիմք նշեց այն, որ Հրայր Իսախանյանը ունի առողջական խնդիրներ, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում, խնամքին էլ անչափահաս երեխա ունի:

Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ միջնորդեց փոխել խափանման միջոցը իր պաշտպանյալների Հարություն Թորոսյանի, Անդրանիկ Քյոսեյանի եւ Էդուարդ Զեյթունյանի համար:

Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ Հարություն Թորոսյանը նախկինում դատապարտված չի եղել, ունի առողջական խնդիրներ, Էդուարդ Զեյթունյանն էլ դատապարտված է եղել, սակայն այնուհետ արդարացվել է, իսկ Անդրանիկ Քյոսեյանը քանի որ նախկինում դատվածություն է ունեցել առաջարկում է նրա խափանման միջոցը փոխարինել ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավով:

Մեղադրողն էլ հայտարարեց, որ Հարություն Թորոսյանի եւ Հրայր Իսախանյանի, Էդուարդ Զեյթունյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության դեմ չի առարկում, իսկ Անդրանիկ Քյոսեյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության դեմա առարկում է քանի որ դատվածություն ունի:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր:

Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը եւ Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ