ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 8-ին, կազմել է 483.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 568.41 դրամ (նվազել է 3.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 648.24 դրամ (նվազել է 2.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.70 դրամ (նվազել է 0.12 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 260.15 դրամ, ոսկի՝ 20,153.92 դրամ, պլատին՝ 14,059.97 դրամ։

Հունիսի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: