News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա ոչ միայն մարդ է, այլ նաեւ ինստիտուցիա: Այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ հունիսի 7-ին տեղի ունեցավ խորհրդարանում, փաստացի նախընտրական ծրագրի ներկայացում էր:

«Սա ընտրարշավի մեկնարկն է, եւ դրա շրջանակում շատ բան է ասվել: Նպատակը ոչ թե ասածն էր, այլ հանրության կողմից այն բանի ընկալումը, ինչ ասում է Փաշինյանը»,- պարզաբանեց քաղաքագետը:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց Իսկանդարյանը, Փաշինյանի հայտարարությունները եւ այն խոսակցությունները, որ Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանի մոտ, Հայաստանում ինչ-որ նոր բան չեն, քանի որ այս մասին տարբեր քաղաքական գործիչներ բազմիցս են խոսել: Սա, փորձագետի կարծիքով, հռետորաբանության այնպիսի տեսակ է, որը կշարունակվի նաեւ հետագայում:

«Ոչ մի հեռանկար չկա, որ ղարաբաղյան հարցը մոտ ժամանակներում կլուծվի: Ավելին՝ չկա նաեւ ոչ մի հեռանկար, որ բանակցությունները ինքնուրույն կդառնան: Համապատասխանաբար սա հռետորաբանություն է, որի մասին հայկական կողմը հայտարարում է»,- շեշտեց Իսկանդարյանը՝ հավելելով, թե ոչ մի հեռանկար չկա, որ Ղարաբաղը կմասնակցի բանակցային գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ