News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար  Արթուր Գրիգորյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-ամերիկյան փոխգործակցությունը եւ համոզմունք հայտնել, որ այսուհետ եւս երկկողմ տնտեսական հարաբերությունները կընդլայնվեն ու կզարգանան: Այդ  համատեքստում  նախարարը շնորհակալություն է հայտնել  ԱՄՆ կառավարության կողմից  էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար եւ  վերահաստատել  հայկական կողմի  պատրատակամությունը  գործընկերության ամրապնդման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։ Նախարարն ընդգծել է, որ էներգետիկ շուկայի ազատականացումը   կառավարության գերակայություններից է։

«Հաշվետու, բաց եւ մրցունակ էներգետիկ շուկան էական դերակատարում ունի թափանցիկության մեծացման եւ ներդրումների ներգրավման համար, ինչը գերակայություն է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համար»,- ասել է դեսպանը:

Ռիչարդ Միլսը նշել է, որ դեսպանությունն ու նախարարությունը համագործակցության մեծ փորձ ունեն, եւ վստահեցրել, որ Արթուր Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում սերտ գործընկերությունն էներգետիկ ոլորտում կշարունակվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ