News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության չճանաչման քաղաքականությունն իրականության մեջ արդարացում չունի: Այս մասին հունիսի 8-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը:

Նրա խոսքով՝ Սպիտակ տանը հայտնվելով, Օբաման հասկացրեց, որ իր տեսակետը չի փոխվել: Սակայն այնուհետեւ նա համարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարեւոր եւ փխրուն փուլում է: Հետո եղավ 100-ամյա տարելիցը, բայց հենց այդ ժամանակ Թուրքիան բազային հասանելիություն տվեց ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: «Սակայն այս ամենն արդարացում չէ»,- շեշտեց նա՝ հավելելով, որ մշտապես գոյություն կունենան մի շարք հանգամանքներ, որ դա չարվի:

Խոսելով պատճառների մասին, թե ինչու ԱՄՆ-ն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Փաուերը նշեց, որ Թուրքիան մեծ եւ հզոր դաշնակից է, ու Էրդողանի սպառնալիքները կարող էին լուրջ ընկալվել:

Սակայն ընդամենը 20 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ շատ երկրներ, ինչպիսին է Գերմանաին, կամ Հռոմի պապը Ցեղասպանությունը կճանաչեն, ուստի, հնարավոր է, որ ԱՄՆ-ում նոր սերունդներն այլ կերպ կվարվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ