News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝  Ռուսաստանին «մեծ ութնյակի» ձեւաչափում վերադարձնելու առաջարկը, հաղորդում է DW-ն:

Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ Ռուսաստանն արդեն հստակ ցույց է տվել G8 ձեւաչափի հանդեպ իր հետաքրքրության բացակայությունը:

Տուսկը Թրամփին մեղադրել է, որ նա կասկածի տակ է դնում կանոնների վրա հիմնված միջազգային աշխարհակարգը: Ամերիկացի նախագահի պահվածքը Դոնալդ Տուսկի մոտ լուրջ մտահոգություն է առաջացրել: «Ամենից շատ ինձ անհանգստացնում, այն, որ կանոնների վրա հիմնված աշխարհակարգը կասկածի տակ է դրվում, որքան էլ դա տարօրինակ է, ոչ թե սովորական կասկածյալների կողմից, այլ դրա ամենակարեւոր ճարտարապետի եւ երաշխավորի՝ ԱՄՆ-ի կողմից», - ասել է ԵՄ Խորհրդի ղեկավարը:

 Reuters-ի տեղեկություններով, ֆրանսիական ղեկավարությունը այս հայտարարությունը հետեւողական չի համարում՝ հաշվի առելով Վաշինգթոնի կողմից մինչ այդ ՌԴ-ի հանդեպ կիրառված պատժամիջոցները:

Ֆրանսիայի նախագահը ուրբաթ  G7 գագաթաժողովին՝ կանադական Լա Մալբե քաղաքում հանդիպում կունենա Թրամփի հետ:

Ավելի վաղ՝ ուրբաթ, ԱՄՆ նախագահը խոսել էր «մեծ ութնյակում» ՌԴ-ի վերադարձի անհրաժեշտության մասին՝ նշելով, որ Ռուսաստանը «պետք է լինի հանդիպմանը, մասնակից լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ