Ֆրանսիայի ազգային անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները (DGSI) երեքշաբթի ձերբակալել են երկու չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկիչների հետ կապերի մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ըստ հրապարակման՝ ձերբակալությունները տեղի են ունեցել Ֆրանսիայի արեւելյան մասում գտնվող Մոզել եւ երկրի կենտրոնական Պյուի դե Դոմ շրջաններում: Ձերբակալվածների տարիքի, քաղաքացիության, ինչպես նաեւ անունների եւ սեռի մասին տվյալներ չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ այս տարվա փետրվարին դեպի Սիրիա նրանց հնարավոր ուղեւորության եւ ահաբեկիչների հետ շփումների մասին նախաքննություն էր սկսվել: