News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 Առեւտրի ոլորտում իրավիճակի կարգավորման ու ներկրման տուրքերը չեղարկելու վերաբերյալ Կանադայի հետ ԱՄՆ-ի բանակցությունները հաջող են ընթանում։ G7 գագաթաժողովի նթացքում այս հարցով խորհրդակցությունների ժամանակ զգալի առաջընթաց է գրանցվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման ժամանակ, ֆորումի շրջանակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ձգտում ենք վերացնել առեւտրային տուրքերը, որպեսզի դրանք շահավետ լինեն երկու երկրների համար։ Ու այսօր մենք հասել ենք զգալի առաջընթացի։ Տեսնենք, թե դրանից ինչ կստացվի»,- ասել է Թրամփը։

«Ջասթինը համաձայնել է վերացնել բոլոր տուրքերը ու առեւտրային խոչընդոտները Կանադայի ու ԱՄՆ-ի միջեւ, ինչի համար ես շատ ուրախ եմ»,- կատակել է ԱՄՆ նախագահը։ «Իրականում մենք աշխատում ենք դրա վրա, իսկ մեր հարաբերությունները հոյակապ են»,- նշել է նա։

ԱՄՆ նախագահը նաեւ չի բացառել այն հնարավորությունը, որ Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է նորից կնքվել երկկողմանի հիմունքներով։

«Այն կարող է գործել Կանադայի, Մեքսիկայի հետ, երկկողմանի համաձայնագրեր, ինչը շատ ավելի հեշտ է,- հայտնել է Թրամփը,- Դրան հասնելը շատ ավելի հեշտ է։ Կարծում եմ, դա ավելի լավ կլիներ երկու երկրների համար, մենք մյուս հարցերից բացի դա էլ ենք քննարկում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ