News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 9-ին Հայաստանում Ամերիկյան համալսարանում ընթանում է շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողությունը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Միջոցառմանը մասնակցում են բուհի շրջանավարտները, նրանց ազգականները, ընկերները, ծնողները, ինչպես նաեւ համալսարանի դասախոսները, բուհի ղեկավարությունը, Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչները՝ նախարար Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ:

Հանդիսավոր միջոցառման մեկնարկն ազդարարեցին Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմները: Այնուհետեւ ելույթ է ունեցել Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ, պրոֆեսոր Արմեն Տեր-Կյուրեղյանը:

«Մենք անչափ ուրախ ենք, որ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մեզ հետ է: Ուսանողները, շրջանավարտները, պրոֆեսորա-դասախոսական կազմը եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի աշխատակիցները շնորհակալ են նաեւ «Հայաստանի Ընդհանուր բարեգործական միությանը»,- նշեց նախարարը:

Ելույթ ունեցավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Ventures ընկերության կառավարիչ գործընկեր, դոկտոր Նուբար Աֆեյանը: Նա, մասնավորապես, նշեց, այս պահից շրջանավարտները պետք է իրենց համար որոշեն՝ ինչպիսին է լինելու իրենց ապագան, իրենք ինչպիսին են ուզում այն տեսնել, ինչով են նախատեսում զբաղվել եւ ինչ բարձունքների են մտադիր հասնել, քանի որ դա նրանց կյանքում վճռորոշ նշանակություն է ունենալու:

Նշենք, որ այս տարի Հայաստանի Ամերիկյան համալսարանի ավարտական դիպլոմներ կստանան 500-ից ավելի շրջանավարտներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ