News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխարհում հակամարտությունները եւ ճգնաժամերն առնչվում են իրական մարդկանց կյանքին եւ ճակատագրին, սակայն շատերը վարժվել են նրանց ճակատարերի մասին խոսել չոր թվերի տեսանկյունից: Այս մասին այսօր Երեւանում ընթացող «Ավրորա-2018». Երկոսություններ» թեմայով բանավեճի ժամանակ ասաց Ֆրանսիաի ԱԳ նախկին նախարար Բեռնար Քուշները:

Նրա խոսքով՝ արդի աշխարհում սակավաթիվ մարդիկ են մյուս մարդկանց նկատմամբ կարեկցանքի եւ խղճահարության զգացումներ ունենում: Զոհվածների մասին տեղեկություններն այնպես են ընկալվում, ասես այդպես էլ պետք է ինքնաբերաբար լիներ. «Սիրիայում օրինակ, զոհվել է 10 հազար մարդ: Մարդիկ մտածում են՝ դե 10 հազար, եւ ինչ»:

Նա շեշտեց, որ Եվրոպայում զգացվում է խղճահարության զգացումից ինչ-որ հոգնածություն, եւ արդյունքում երեւան է գալիս ֆաշիզմը: Քուշների կարծիքով՝  իրավիճակը կզարգանա այս հակվածությամբ, եւ հետագայում ավելի վատթար կլինի:

Բանավեճի մեկ այլ մասնակից՝ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլիոն իր հերթին նշեց, որ մարդիկ մշտապես մյուսներին են մեղադրում խնդիրների համար: Նրա խոսքով՝ անմխիթարական է, սակայն փաստ, որ տարբեր երկրներում հարցվածների 40 տոկոսը փախստականներին որպես սպառնալիք է դիտարկում: «Մենք պետք է պարզամիտ չլինենք: Նրանք, ովքեր մարդկությանը հետ են տանում, հստակ գաղափարախոսություն ունեն: Մենք դա չունենք, մենք պետք է խնդիրները հստակ ձեւակերպենք»,- նշեց նա:

Միաժամանակ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ աշխարհում համակարգի հանդեպ անվստահություն կա, եւ վախի պատճառով մարդիկ ազգայնական են դառնում: Մարդիկ չեն կարողանում նշել, թե ով է իրենց բարոյական առաջնորդը: «Աշխարհում կա բարոյականության ճգնաժամ»,- շեշտեց նա:

Դրան հետ մեկտեղ, Վարդանյանը նշեց, որ ամեն ինչ կորած չէ՝ բերելով Հայաստանի օրինակը: Նրա խոսքով՝ Հայաստանում մարդիկ փոփոխություններ ցանկացան ոչ թե այն պատճառով, որ ընդդիմություն կար, այլ այն պատճառով, որ մարդիկ ասացին. «Դու մեզ խաբեցիր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ