News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մենք բոլորս պետք է մտածենք այն մասին, թե ինչպես է հնարվոր ուղղել շնորհակալության ազդանշանը՝ «շնորհակալություն» մեկ բառը ոչ միշտ է բավարար: Այս մասին «Ավրորա-2018». Երկխոսություններ» թեմայով համաժողովի ժամանակ ասաց «Աբվրորա» մրցանակի համահիմնադիր, ամերիկացի ձեռնարկատեր Նուբար Աֆեյանը:

Նրա խոսքով՝ շատերը կարծում են, որ մարդկանց օգնելով, ինչ-որ նախագծեր անելով պետք է բացարձակ արդյունքի հասնեն: Սակայն անհնար է գերբնական, բացարձակ արդյունքներ պահանջել եւ չի կարելի գնալ միայն այն ճանապարհներով, որոնք տրամաբանական են թվում: «Եթե գործես միայն տրամաբանության շրջանակում, շատ բանի չես հասնի»,- հավաստիացրեց Աֆեյանը:

Ձեռնարկատերը կոչ արեց փնտրել անսպասելի որոշումներ, որոնք հաճախ մեծ ազդեցություն են ունենում: «Ես ցանկանում եմ կոչ անել բոլոր նրանց, ովքեր բիզնես լուծումներ են փնտրում, նայել սպասելիի եւ բանականի սահմաններից անդին: Հաճախ հենց անսպասելի որոշումներն են ավելի ծանրակշիռ ազդեցություն թողնում»,- շեշտեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ