News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները յուրացման հերթական դեպքն են բացահայտել։

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017 թվականի մայիսին «Բիգ էներգո» ընկերության եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության նախկին տնօրինության միջեւ պայամանագիր է կնքվել, ըստ որի՝ «Բիգ Էներգո» ընկերությունը 200 օրվա ընթացքում պետք է ալյումինե փոշիով երկշերտ ներկման աշխատանքներ կատարեր՝ ներկելով 134 հատ մետաղական հենարան։ Ներկման աշխատանքների գումարը 94.700.000 դրամ է։ Աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն պետք է իրականացներ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության համապատասխան պաշտոնատար անձինք։ Պայմանագրով նախատեսված աշխատանքների ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք անբարեխիղճ են կատարել իրենց պարտականությունները։

Արդյունքում՝ «Բիգ Էներգո» ընկերության տնօրինությունը, աշխատանքների կատարման համար նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, կազմել է աշխատանքների ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնք ստորագրել են նաեւ աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող պաշտոնատար անձինք։ Այսպիսով, «Բիգ Էներգո» ընկերությունը յուրացման միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 20.000.000 դրամ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները բացատրական աշխատանքներ են իրականացրել «Բիգ էներգո» ընկերության տնօրինության հետ, ինչի արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը։

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ