News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ G7- ի ղեկավարների գագաթաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի վերադարձը G-8-ում օգտակար կլիներ:

«Ես որոշ ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ չեմ խոսել», - ասել է նա, պատասխանելով G-8-ում Ռուսաստանին վերադառնալու հնարավորության մասին: - Այս գաղափարը քննարկվել է: Որոշներին դուր է գալիս Ռուսաստանի վերադարձի գաղափարը»: «Կարծում եմ օգտակար կլինի, եթե Ռուսաստանը վերադառնա», - ավելացրել է  նա:

 «Կարծում եմ, դա լավ կլիներ աշխարհի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, G7-ի բոլոր երկների համար: Կարծում եմ, G8-ը ավելի լավը կլիներ եւ Ռուսաստանի վերադարձը լավ կլիներ: Մենք խաղաղություն ենք փնտրում ողջ աշխարհում, այլ ոչ թե խաղ ենք խաղում», —եզրափկել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ