News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ուսուցչուհի Ժենեւեվա Վիա Կավան իր 1 միլիոն դոլար խնայողությունները կտակել է հոգեբանական եւ ֆիզիկական զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար հիմնադրամի ստեղծման նպատակով, որոնք կցանկանան բարձրագույն կրթություն ստանալ։ Այս մասին հայտնում է New York Times թերթը՝ վկայակոչելով  Դյումոնտ քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) պետական դպրոցների վարչության հայտարարությունը, որին էլ կտակել է ուսուցչուհին այդ գումարը։

Ուսուցչուհին մահացել է 7 տարի առաջ 89 տարեկանում, սակայն նրա կտակի բովանդակությունը միայն հիմա է հայտնի դարձել, երբ ստեղծվել է բարեգործական հիմնադրամ։ Այսպես, ամեն տարի առնվազն մեկ ուսանող կստանա 25 հազար դոլար դրամաշնորհ բուհում կրթության համար վճարելու նպատակով։ Վճարումը կսկսի 2019-2020 ուս․ տարում։

Կնոջ ընկերների ու գործընկերների խոսքով, տարեց ուսուցչուհին չի գնել լսողական սարք, երբ սկսել է վատ լսել։ Նա իր համար շատ քիչ հագուստ էր գնում եւ դադարել է մեկնել հանգստի ամուսնու մահից հետո։ Նրանք երեխաներ չեն ունեցել։  

Վիա Կավայի ընկերոջ՝ Ռիչարդ Յաբլոնսկիի խոսքով, նրա խնայողությունների գաղտնիքը, հանարավոր է, այն հանգամանքն է, որ նրա երիտասարդությունն անցել է Մեծ ճգնաժամի տարիներին եւ ստիպել է նրան խնայել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ