News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լա Մալբեում ընթացող G7 գագաթաժողովում երկրների ղեկավարները որոշել են 3,8 միլիարդ կանադական դոլար (ավելի քան 2,9 միլիարդ դոլար) ուղղել ճգնաժամային եւ աղքատ երկրներում կանանց որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները բարձրացնելու տարբեր ծրագրերին: Այս մասին ասվում է շաբաթ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կանադան, ԵՄ երկրները, Գերմանիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը եւ Համաշխարհային բանկը այսօր հայտարարում են գրեթե 3.8 մլրդ կանադական դոլարների ներդրման մասին, որը նախատեսված է ողջ աշխարհում որակյալ կրթության մատչելիության բարձրացման եւ խոչընդոտները վերացնելու համար հիմք դնելուն»,-նշվում է  փաստաթղթում: Դրանում ընդգծվում է, որ սա խոշորագույն ներդրում է ճգնաժամային եւ հակամարտող երկրներում կանանց եւ աղջիկների կրթության ոլորտում:

 «Գենդերային հավասարությունը մարդու գլխավոր իրավունքներից է եւ G7-ում Կանադայի նախագահության ընթացքում կարեւոր առաջնահերթություն է եղել», - ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ