News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսպանիայում աստղագետները, վերլուծելով «Կեպլեր» աստղադիտակի տվյալները, երկու նոր մոլորակային համակարգ եւ երեք երկրանման մոլորակ են հայտնաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագրում հրապարակված հոդվածը:

Առաջին համակարգն Արեւից հեռու է մոտ 160 լուսային տարով: Այն առնվազն երեք քարե մոլորակ է պարունակում, որոնց շառավիղը հավասար է կամ գրեթե հավասար է երկրայինին, իսկ զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 1.4-ը, 0.9-ը եւ 1.3-ը: Երկնային մարմինները կարմիր թզուկի շուրջ  պտտվում են 5.2, 7.8 եւ 10.1 օրվա ընթացքում: Աստղի արդյունավետ ջերմաստիճանը 3450 կալվին է, ինչը գրեթե մեկուկես անգամ քիչ է, քան Արեւինը:

Երկրորդ համակարգում գլխավոր աստղը կարմիր թզուկն է՝ 3800 կալվին արդյունավետ ջերմաստիճանով: Դրա շուրջը երկու գերերկիր է պտվում, որոնք իրենց չափսերով երկու անգամ գերազանցում են Երկիր մոլորակին, իսկ քաշով՝ հինգ անգամ: Մոլորակներն Արեւի շուրջ մեկ պտույտը կատարում են 6 եւ 12 օրվա ընթացքում:

Հետագայում գիտնականները հույս ունեն բնութագրել օբյեկտների մթնոլորտը, ինչպես նաեւ որոշել դրանց բաղադրությունը: Սակայն աստղագետները ենթադրում են, որ մոլորակները չափազանց տաք են՝ դրանց վրա կյանքի հայտնի ձեւերի գոյության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ