News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Bellingcat հետազոտական ընկերությունը կոչ է արել Ռուսաստանին ապացուցել МН17-ի գործով Մոսկվայի դեմ մեղադրանքների կեղծ լինելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին նախօրեին իր թվիթերյան էջում գրել էր, որ Bellingcat-ի մեղադրանքները Ռուսաստանի դեմ հիմնված են կեղծիքի վրա։

«Bellingcat-ն առաջարկում է այս թվիթի մեկնաբանություններում խնդրենք Դմիտրի Պոլյանսկիին՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալին ապացուցել, որ Bellingcat-ը եւ Համատեղ քննչական խումբն օգտագործում են կեղծ ապացույցներ МН17-ի գործով»,-նշված է կազմակերպության թվիթերյան էջում։

Ավելի վաղ Միջազգային քննչական խումբը հրապարակել էր  մալայզիական Boeing-ի կործանման հետաքննության միջանկյալ արդյունքները։ Փորձագետների կարծիքով, ինքնաթիռը խոցվել է «Բուկ» զենիթահրթիռային համալիրով, որը պատկանում է Զինված ուժերի 53-րդ զենիթահրթիռային բրիգադին՝ տեղակայված Կուրսկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ