News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի Խորավա փողոցում տեղի ունեցած դեռահասների աղմկահարույց սպանության գործով վկաներից մեկի՝ Վրաստանի դատախազության նախկին աշխատակից Միրզա Սուբելիանիի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել՝ հանցանքի մասին չհայտնելու համար, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:

Սուբելիանիի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել Թբիլիսիի Ներքին գործերի նախարարության կենտրոնական վարչությունում՝ փաստաբան Ինգա Չալարուի ներկայությամբ: Ինչպես փաստաբանը հայտնել է լրագրողներին, Սուբելիանիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով:

«Միրզա ՍուԲելիանին խոստովանում է իր մեղքը: Դեռեւս հայտնի չէ, թե ինչպիսի խափանման միջոց կպահանջի մեղադրող կողմը, սակայն մենք չենք համաձայնի ազատության սահմանափակման մասին միջնորդությանը»,- ասել է փաստաբանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ