News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Cadillac ընկերությունը փորձարկել է XT5 քրոսովերի վերաձեւավորված տարբերակը: Ֆոտոլրտեսների լուսանկարները, որոնք հրապարակվել են Motor1 պարբերականում, նորույթը ներկայացված է նվազագույն ներքողարկմամբ: Ավտոմեքենայի պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին: Ամենայն հավանականությամբ, մեքենան հանրությանը կներկայացվի Դետրոյթի ավտոսրահում, հայտնում է Autonews.ru-ն: Քրոսովերը դիզայնի առումով կենթարկվի նվազագույն փոփոխությունների: Այդպես, նոր XT5-ը կհամալրվի ռադիատորի՝ Escala-ի հայեցակարգի ոճով նոր վանդակով, որը ներկայացվել էր 2016 թվականին: Բացի այդ, մեքենան ձեւափոխված բամպերներ կունենա:

                           

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ քրոսովերը նոր 2.0-լիտրանոց բենզինային տուրբո շարժիչ կունենա՝ չորս մխոցային գլաններով: Հասանելի կլինի նաեւ V6 3.6 լիտրանոց բենզինային ագրեգատը, որ 320 ձիաուժ արագություն է զարգացնում: Cadillac XT5- ը կառուցվել է C1XX նոր պլատֆորմի հիման վրա: Արտաքինից SUV-ը նման է Escalade քրոսովերին եւ CT6 սեդանին: XT5-ը 126 կիլոգրամով ավելի թեթեւ է իր նախորդից՝ SRX-ից: Դրանց համեմատ՝ հետեւի ուղեւորների ոտքերի համար հատկացված տարածքն ընդլայնվել է 8.1 սանտիմետրով:

                           

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ