News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի Ալմաթիում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որը ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը) արտգործնախարարների խորհրդի հանդիպումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն՝ հանդիպումը սկսվեց լուսանկարվելուց: Այնուհետեւ նախարարները (բացի Բելառուսից, Մինսկը ներկայացնում էր փոխարտգործնախարար Անդրեյ Դապկյունասը), ինչպես նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը բանակցությունները սկսեցին նեղ կազմով: Արտաքին գործերի նախարարների ներկայիս խորհրդի նախագահը Ղազախստանի ԱԳՆ ղեկավարը Կայրաթ Աբդրահմանովն է:

Բացելով հանդիպումը՝ Աբդրահմանովը շնորհավորեց իր հայ գործընկերոջը՝ Զոհրաբ Մնացականյանին, պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, իսկ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին` առաջիկա պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա եւ ֆուտբոլի Աշխարհի գավաթի բացման կապակցությամբ:

Հանդիպումը կշարունակվի պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով նիստով: Այնուհետեւ սպասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ Ղազախստանի արտգործնախարարի համատեղ մամուլի ասուլիսը:

Հանդիպման օրակարգում 12 թեմա է ընդգրկված, նախարարները կքննարկեն ընդհանուր անվտանգության ամրապնդմանն ուղղված ՀԱՊԿ-ի մասնակից երկրների համատեղ ջանքերի համակարգման հարցերը: Նախատեսվում է, որ կողմերը նաեւ համատեղ հայտարարություն կստորագրեն «Միջին եւ կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին», որի նախագիծը նախապատրաստել է ռուսական կողմը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ