Մարիա Գայդարը որոշել է հրաժարվել Օդեսայի տարածքային խորհրդի պատգամավորի իր լիազորություններից: Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը՝ վկայակոչելով շրջանային խորհրդի որոշման նախագիծը:
Նշվում է, որ այս հարցը քննարկվելու է հաջորդ շաբաթ: Մարիա Գայդարը՝ Եգոր Գայդարի դուստրը, որը Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվել էր 2016 թվականին, Ուկրաինայում տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել: Այդպես, Գայդարը Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի տեղակալն էր, իսկ ավելի ուշ զբաղեցրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականի պաշտոնը: