Ճապոնական Ֆուկուի քաղաքում ավտոմեքենան մխրճվել է ցածր դասարանների աշակերտների խմբի մեջ: Վեց երեխա տարբեր տեսակի վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել է:
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Ավտոմեքենայի ղեկին 75-ամյա տղամարդ էր: Նա ձերբակալվել է դեպքի վայրում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Նշենք, որ կիրակի օրը Սիբուկավա քաղաքում ավտոմեքենան բախվել էր սուպերմարկետի դռներին եւ հայտնվել էր դրամարկղերի հատվածում: Միջադեպի հետեւանքով 14 մարդ էր տուժել, 4-ի վիճակը գնահատվում է որպես ծանր: Վարորդը ձերբակալվել է: Տղամարդու խոսքով՝ նա սպազմի պատճառով սխալմամբ չափից ավելի ուժեղ էր սեղմել գազի ոտնակը: