Ուկրաինայի կրթության եւ գիտության նախարարությունը հանդես է եկել դպրոցական դասագրքերում «ծնողներ» բառը «հարազատներ» բառով փոխարինելու նախաձեռնությամբ: Այս մասին նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ըստ հակախտրական փորձաքննության տվյալների՝ երեխաները դասագրքերում չեն կարող տեսնել ո՛չ իրենց, ո՛չ իրենց հարազատներին եւ ոչ էլ հատկապես այն հանգամանքները, որոնցում իրենք ապրում են: Նախարարությունում իրենց որոշումը բացատրել են նրանով, որ Ուկրաինայի դպրոցականների ընդհանուր թվի 40 տոկոսը ապրում է ոչ լիարժեք ընտանիքներում:
Փորձագետների խոսքով՝ խնդիրները, որոնցում նշվում է «ծնողներ» բառը, մատնանշում են երեխաների սահմանափակ հնարավորությունները եւ ստիպում են նրանց ոչ լիարժեք զգալ իրենց:
Նախարարությունն ուշադրություն է հրավիրել նաեւ դասագրքերի նկարազարդումների վրա, որտեղ լիարժեք ընտանիքներ են պատկերված: