News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իտալիայի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին թույլ չի տվել Aquaris նավին, որի սրահում 629 միգրանտ է գտնվել, կառանել իտալական նավահանգստում, հայտնում է ANSA պարբերականը։

Հաղորդվում է, որ Aquaris–ի ուղեւորների շրջանում շուրջ 123 անչափահաս եւ 7 հղի կին է եղել։ Պարբերականի տվյալով, Սալվինին խնդրել է Մալթայի իշխանություններին նավն ընդունել Վալետա մայրաքաղաքում։

«Իմ նպատակն է երաշխավորել այդ երեխաների խաղաղ կյանքը Աֆրիկայում եւ մեր երեխաների խաղաղ կյանքը՝ Իտալիայում»,–գրել է Իտալիայի ՆԳ նախարարն իր ֆեյսբուքյան էջում։ Սալվինին հայտարարել է, որ Հռոմը ոչ է ասում մարդկանց առեւտրին ու իմիգրացիոն անօրինական բիզնեսին։

Միաժամանակ, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտնել է, որ Aquaris–ի մոտ են ուղարկվել բժիշկներով պարեկային կատեր, որ բժիշկները միգրանտներին օգնություն ցուցաբերեն։ Նրա խոսքով, Իտալիան իմիգրացիայի խնդրի առջեւ լրիվ միայնակ է մնացել, եւ այդպիսի հարցերը Եվրոպայի երկրները պետք է համաձայնեցված լուծեն։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ