News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունին երկուշաբթի բանակցություններից հետո համատեղ ճաշի ժամանակ մատուցել են լոբսթերով ապուր, սթեյք եւ մալայական ավանդական չենդոլ աղանդեր: Ճաշացանկի լուսանկարը Twitter-ի իր էջում տեղադրել է բանակցություններին մասնակցած Սինգապուրի կրթության նախարար Օն Յե Կունը:

Մալայական խոհանոցի ավանդական աղանդեր չենդոլը պատրաստվում է ներկված բրնձային լապշայով, կարմիր լոբով, կոկոսի կաթով եւ արմավի օշարակով: Այն սառույցով են մատուցում:

Սինգապուրյան կողմը Թրամփին առաջիկա տարեդարձի առիթով որպես նվեր տորթ է մատուցել: Տորթով լուսանկարը երկուշաբթի Twitter-ում հրապարակել է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանը:

«Ծննդյան տարեդարձը ժամկետից մի փոքր վաղ ենք նշում»,- Սինգապուրի ԱԳ նախարարը նշել է լուսանկարին կից գրառման մեջ: Թրամփն իր տարեդարձը նշում է հունիսի 14-ին:

ԱՄՆ նախագահը երկուշաբթի հանդիպում է անցկացրել Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ, նրանք նախ առանձին են շփվել, այնուհետեւ բանակցությունները շարունակվել են ընդլայնված ձեւաչափով: Դրանց ամերիկյան կողմից մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն եւ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը:

ԱՄՆ նախագահն ու Սինգապուրի վարչապետը հանդիպել են գագաթնաժողովի նախօրեին: Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ պատմական հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին սինգապուրյան Սենտոս կղզում գտնվող Capella հյուրանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ