News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվան գոհ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում արտաքին քաղաքականության համակարգման մակարդակից: ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Տարբեր բանաձեւերի քվեարկության ժամանակ մեզ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարբեր անդամների միջեւ նյուանսներ են առաջ գալիս, բայց ես կարծում եմ, որ դա մահացու չէ: Մենք աշխատում ենք վերացնել այդպիսի բացերը: Մեզ համար կարեւոր է, որ հիմնարար հարցերի շուրջ մեր դաշնակիցները մեզ հետ քվեարկում են ամուր կերպով», - ասել է նա՝ հավելելով, որ ի նկատի ունի «մարդու իրավունքների այսպես կոչված խնդիրների հետ կապված բանաձեւերի դեմ համերաշխ քվեարկությունը»:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ կազմակերպության անդամները նման համախմբվածություն են դսրեւորել նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյա Սկրիպալի, Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած թունավորման դեպքում: «Նույն համերաշխությունը ՀԱՊԿ-ի պետությունների կողմից դրսեւորվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության շրջանակներում, երբ մենք բոլորս այսպես կոչված Սկրիպալների գործով շահարկումների հետ կապված բացառապես Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայում ամրագրված ընթացակարգերի հիման վրա նման խնդիրների լուծման անհրաժեշտության մասին հայտարարության համահեղինակը դարձանք՝ մի շարք այլ պետությունների մասնակցությամբ համատեղ»,- ընդգծել է Լավրովը:

Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀԱՊԿ երկրները յուրաքանչյուր տարի միջազգային կառույցներում կազմակերպության մշտական ներկայացուցչի կոլեկտիվ հրահանգների հիման վրա փաստաթղթեր են համաձայնեցնում եւ ընդունում: «Անցյալ տարի դրանք 15-ն էին, այս տարի նախատեսվում է եւս մոտ այդքան: Դրանց մի մասն արդեն ընդունվել է, մնացածը կմշակվեն եւ մինչեւ այս տարվա վերջ կներկայացվեն համապատասխան միջազգային կառույցներին»,- ասել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ