News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:

Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է.

«Ոստիկանությունը հետեւողականորեն շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման եւ առգրավման գործողությունները, սակայն այս գործընթացում առավել գնահատելի է քաղաքացիների կողմից զենքի կամավոր հանձնումը` որպես հանրային բարձր իրավագիտակցության ցուցիչ եւ ոստիկանություն-հասարակություն իրական գործընկերության արտահայտություն:

Անօրինական զենք պահելն ու կրելը ոչ միայն քրեորեն հետապնդելի է, այլեւ վտանգավոր: Վտանգավոր` առաջին հերթին պահողի ու կրողի, նրա հարազատների, հատկապես երեխաների համար:

Թաքցված հրազենը մի օր անպայման կրակելու է, պահված նռնակը մի օր պայթելու է երեխայի ձեռքերում, եւ անուղղելի ողբերգությունից հետո արդեն ուշ կլինի մեղավոր ու անմեղ փնտրելը, իսկ մեղքը քավելու բոլոր փորձերն` անիմաստ:

Ողբերգության այդպիսի օրինակները, ցավոք, քիչ չեն, եւ անօրինական զենք պահելու ոմանց համառությունը մեծացնում է դրանց կրկնության հավանականությունը:

Սիրելի հայրենակիցնե՛ր, ոստիկանությունը բազմիցս խնդրանքով ու հորդորով դիմել է ձեզ ու նորից է դիմում. հրաժարվե՛ք այդ մահաբեր գայթակղությունից, կամավոր իրավապահ մարմիններին հանձնեք անօրինական զենք-զինամթերքը:

Հիշե՛ք. անօրինական զենքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, ապահովագրում են հարազատներին ու երեխաներին հնարավոր ողբերգությունից, իսկ իրենց` մշտապես տագնապի մեջ ապրելու հեռանկարից:

Միայն ոստիկանության ու հասարակության հստակ փոխըմբռնման ու գործընկերության միջոցով է հնարավոր հասնել անօրինական զենք-զինամթերքի շրջանառության բացառմանն ու բոլորի եւ յուրաքանչյուրի ապահովության հաստատմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ