News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ ՀԱՊԿ նրա դաշնակիցների միջեւ մեծ թվով կոնֆլիկտային սյուժեներ կան:

Մոսկվան դժգոհ է դաշինքի անդամ երկրներում ամերիկյան լաբորատորիաների տեղակայմամբ, ինչպես նաեւ Աստանայի եւ Վաշինգթոնի միջեւ վերջին պայմանավորվածությունների շրջանակում Կասպիցի նավահանգիստներում ԱՄՆ լոգիստիկ ենթակառուցվածքների հայտնվելու հեռանկարով՝ Աֆղանստան բեռներ տարանցելու առիթով: «Կոմերսանտի» տեղեկություններով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 11-ին այս հարցերը բարձրացրել է Ալմաթիում ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:

Ռուսաստանին մտահոգում են Հայաստանի եւ Ղազախստանի տարածքում գոյություն ունեցող ռեֆերենսային լաբորատորիաները, որոնք բացվել են ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ: Նույնպիսի լաբորատորիաներ են գործում նաեւ Ուկրաինայում եւ Վրաստանում:

«Մեր հատուկ ծառայությունները եւ գիտնականները լարված են այս լաբորատորիաների հայտնվելով: Չեն բացառում, որ հետագայում դա կարող է ինչ-որ կերպ  օգտագործվել մեր դեմ: Նրանք դրանք Արեւմտյան Եվրոպայում չեն տեղակայում»,- դժգոհել է Լավրովը: Նրա խոսքով՝ Մոսկվան կցանկանար այդ լաբորատորիաներին հասանելիություն ունենալ:

«Կոմերսանտի» տեղեկություններով՝ Հայաստանի հետ նույնիսկ քննարկվում է կենսաբանական հետազոտությունների ոլորտում համագործակցության առանձին փաստաթղթի ստորագրման հնարավորությունը:

Ըստ ռուսական կողմի՝ փաստաթուղթը պետք է ռուսաստանցի մասնագետներին հասանելիություն տա Հայաստանի տարածքում գործող լաբորատորիաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ