News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում մշակում են ԲԵՑ-ի արդյունավետ, օպտիմալ կառավարման  ծրագիր։ Այդ մասին այսօր՝ հունիսի 11-ին կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Նրա խոսքով, այս ծրագիրը թույլ կտա լուրջ բարեփոխումներ անել եւ ունենալ նոր տեսակի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր։ «Իհարկե նկատի ունենալով դրա հետագա կառավարման հարցը։ Այս պահին մենք ունենք ներդրողներ, միջազգային շատ կազմակերպություններ պատրաստ են ներդրումներ անել»,- ասել է նախարարը։

Հարցին, թե ինչն է խանգարում ծրագրի ընդունմանը, Գրիգորյանը պատասխանել է. «Ոչինչ չի խանգարում։ Հիմա ընթացքի մեջ է։ Բնականոն հունով աշխատում է հիմնարկությունը, դա ՓԲԸ է։ Զուգահեռ մշակում ենք բարեփոխման ծրագրերը»։

Խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորության մասին՝ նախարարը նշել է, թե սակագնի վերանայման մասով լիազոր մարմինը հանդիսանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, նախարարությունը որեւէ գործառույթ այդ առումով չունի։ «Մենք ապագայում նախատեսում ենք վերանայել սակագները, սակայն այս պահին ունենք համապատասխան ռիսկեր պայմանավորված ԱԷԿ-ի երկրաձգման աշխատանքներով, Երեւանի ՋԷկ-ի վերանորոգման աշխատանքներով, մեր էլէներգիայի ներքին սպառման բալանսը այս պահին գտնվում են ռիսկային վիճակում։ Ռիսկները հաղթահարելուց հետո նաեւ զուգահեռաբար կուսումնասիրենք բոլոր այն հնարավորությունները էլէներգիայի սակագնի վերանայման առումով»,- ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ