News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցությունները կսկսվեն տարվա վերջին։ Այդ մասին այսօր՝ հունիսի 11-ին կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Նշենք, որ վարչապետ Փաշինյանը ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը հանդիպելու է ՌԴ նախագահ Պուտինին։ Հարցին, արդյոք գազի գնի հարց կա՞ օրակարգում, նախարարը պատասխանել է. «Այս պահին ոչ։ Ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցություններն ըստ երեւույթին կսկսվեն տարվա վերջին՝ նոյեմբեր ամսին, քանի որ մենք տարվա վերջին ունենալու ենք պայմանագրի ավարտ»։

Հարցին, արդյոք զուգահեռ Իրանի հետ բանակցություններ տարվում են, Գրիգորյանը պատասխանել է. «Այս պահին ոչ։ Ես պատրաստվում եմ շուտով հանդիպել իրանական կողմի հետ։ Նրանց հետ գազ-հոսանք փոխանակման շուրջ աշխատանքներ ենք տանում։ Այս ամսվա վերջին կունենանք քննարկում եւ նախնական պատկերացումներ։ մենք երբեք չենք դադարեցնելու գազի եւ էլէներգիայի գնի էժանացման հետ կապված քննարկումները, որ պահին ունեցանք հնարավորություն, անպայման կունենանք նվազեցում։ Իրանական կողմի հետ քննարկումներ ենք ունենալու այսօրվա վիճակի շուրջ, գազ-հոսանք փոխանակման շուրջ, ծավալների մեծացման շուրջ քննարկումներ կլինեն, այլ հարց՝ գազի գնի ներկրման վերաբերյալ առայժմ նման նախաձեռնություն չունենք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԷԿ-ի հարցով բանակցությունները Ռուսաստանի հետ շարունակվում են․ Նիկոլ Փաշինյան
Կարծում եմ՝ խնդիրը գտնվում է կառավարման ոլորտում․․․
Նավթի համաշխարհային գները նվազում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով, նվազել են 0,47 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 59,42 դոլարի…
Նավթի համաշխարհային գները նվազում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով, նվազել են 0,22 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 58,83 դոլարի…
«Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում խախտումներ են հայտնաբերվել. հաշվետվություն
Խախտումներ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցում»...
Մեղրին կգազիֆիկացվի․ Սյունիքում հավաստիացրել է Սուրեն Պապիկյանը
Մարզպետարանում կայացած հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետն ու փոխմարզպետը...
Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզում ծանոթացել է էներգետիկայի ոլորտում կատարվող շինաշխատանքներին
Նախարարն ուշադրություն է դարձրել ծրագրերի շրջանակներում առաջացած ընթացիկ խնդիրներին, անդրադարձել է պատվիրատու-կապալառու փոխհարաբերություններին…
Ամենաշատ