News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան 200 մլն դոլար է ծախսել Լիբանանի ընտրություններում «Հիզբոլլահի» հաղթանակը կանխելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանին, փոխանցում է Fars-ը:

Լիբանանում ընտրություններն անցկացվել են այն պայմաններում, երբ սաուդցիները եւ նրանց դաշնակիցները «Հիզբոլլահի» դեմ ակտիվ քարոզչություն էին սկսել, իսկ «Սաուդյան Արաբիան 200 մլն դոլար է ծախսել», որ կանխի դիմադրության խմբի հաղթանակը, նշել է Սուլեյմանին:

«Լիբանանի խորհրդարանում «Հիզբոլլահն» առաջին անգամ ստացել է 128 տեղից 74-ը, եւ հիմա խորհրդարանի բոլոր անդամները կլինեն դիմադրության ուժեր»,- հավելել է նա՝ հայտարարելով, որ Լիբանանի պատմության մեջ առաջին անգամ Բեյրութում «Հիզբոլլահի» թեկնածուն քաղաքում ստացել է առավելագույն քանակությամբ ձայներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ