News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել հրաժարվել սառը պատերազմի մտածողությունից եւ տարաձայնությունները կարգավորել գործընկերության ճանապարհով: Այս մասին հունիսի 10-ին Սի Ցզինպինը հայտարարել է Շանհայյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների ղեկավարների Խորհրդի նիստի բացմանը, փոխանցում է  China Daily-ն: 

Չինաստանի նախագահը կոչ է արել հետագայում եւս «զարգացնել Շանհայյան ոգին»՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու եւ վտանգները նազեցնելու համար:

«Մենք պետք է հրաժարվենք սառը պատերազմի եւ դաշինքային առճակատման մտածողությունից, հանդես գանք ի վնաս մյուսների սեփական բացարձակ անվտանգության ապահովման դեմ՝ համընդհանուր անվտանգության ապահովման նպատակով»,- նշել է Սի Ցզինպինը:

Չինաստանի նախագահը նշել է փոխշահավետ համագործակցության կարեւորությունը, չնայած միակողմանի մոտեցման արագ զարգացմանը, առեւտրային հովանավոչությանը եւ գլոբալիզացիային բացասական արձագանքին:

Նրա խոսքով՝ Չինաստանը ՇՀԿ անդամ պետություններին կհատկացնի 3 հազար դրամաշնորհ մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում, ինչպես նաեւ 30 մլրդ յուան (4,7 մլրդ դոլար) ներդրումային նախագծերին:

Սի Ցզինպինը նշել է, որ ՇՀԿ կազմի մեջ մտնող երկրները պետք է ամրապնդեն ՄԱԿ-ի եւ մյուս միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունները, ինչպես նաեւ բանակցություններ վարեն ֆինանսական հաստատությունների հետ, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ՝ «սուր» հարցերը կարգավորելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ