News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ G7-ի ղեկավարների հանդիպումը «բարդ» էր եւ գլոբալ առեւտրային համակարգը պաշտպանելու համար պետությունները ստիպված էին խուսափել միակողմանի միջոցներ ձեռնարկելուց, հաղորդում է Reuters-ը:

Խորհրդարանում խոսելով, Մեյը նշել է, որ բազմակողմ գործողությունները որոշակի երկրներում աշխատողների համար գլոբալացման հետեւանքով առաջացած խնդիրների լուծման ճիշտ միջոց են: «Դա անհնար է անել, եթե միակողմանի միջոցներ ձեռնարկենք գործընկերների դեմ», - ասել է նա:

G7-ից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Վաշինգթոնը հրաժարվում է ամփոփիչ հաղորդագրությունից, որում նշվում է պրոտեկցիոնիզմի դեմ պայքարի կարեւորությունը եւ սպառնացել էր մաքսատուրքեր սահմանել ներկրվող մեքենաների եւ այլ ապրանքների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ