ԱՄՆ-ում տղամարդը իր կնոջ սպանության համար ցմահ ազատազրկվել է: Սպանությունից հետո Քրիստոֆեր Ֆրանտանտոնիոն լուսանկարել է կնոջ մարմինը եւ ուղարկել նրա ընկերներին՝ գրելով, որ սպանել է կնոջը եւ այժմ նրա երեխաները խնամքի կարիք ունեն, գրում է AP-ն:
Նրա փաստաբանը նշել է, որ Քրիստոֆերը հոգեկան խնդիրներ ունի եւ հետտրավմատիկ սթրես, որը կապված է փոքր տարիքում կատարված սեռական բռնության հետ: