News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին, ով աշխարհի  ամենահարուստ մարդն է, փորձել են կողոպտել: TMZ-ը հաղորդում է, գողերը փորձել են թափանցել Քալիֆորնիայի նահանգի Բեվերլի Հիլզում գտնվող գործարարի տունը:

 Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի  է ունեցեցել հունիսի 6-ի գիշերը, սակայն այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել: Հանցագործները կոտրել են Բեզոսի առանձնատան պատուհանը, բայց հավանաբար, նրանց ինչ-որ բան վախեցրել է: Իրավապահ մարմինները նշում են, որ արդյունքնում պարզվել է, որ տանից ոչինչ չի գողացվել:

Ոստիկանների խոսքով, ամենայն հավանականությամբ, տունը կողոպտելու անհաջող փորձից մի քանի ժամ անց, գողերը կարողացել են մտնել հարեւանությամբ գտնվող առանձնատուն եւ այնտեղից արժեքավոր իրեր հափշտակել: Գողերին չի հաջողվել ձերբակալել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ