News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովը «խաղաղության նախերգանք» է անվանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հաղթահարեցինք այս գագաթնաժողովի վերաբերյալ բոլոր կասկածները եւ շահարկումները, եւ ես կարծում եմ, որ դա լավ է խաղաղության համար: Ես համարում եմ, որ սա լավ նախերգանք է խաղաղության համար»,- ասել է Կիմ Չեն Ընը, որի խոսքերը մեջբերում է Associated Press-ը:

Այս պահին Սինգապուրում ընթանում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի գագաթնաժողովը: Հանդիպումը տեղի է ունենում Սենտոսա կղզու Capella հյուրանոցում, որը Սինգապուրից մի կամուրջ է բաժանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների ղեկավարները մտադիր են քննարկել Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման եւ խաղաղության երաշխիքները, ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հարաբերությունների կարգավորման հարցերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ