News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդներ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը երեքշաբթի առավոտյան Սինգապուրում  ընդլայնված կազմով գագաթնաժողովից առաջ առանձնազրույց ունեցան: Հանդիպումը, ինչպես եւ նախատեսված էր, տեւեց  45 րոպե, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս պահին Սինգապուրում ընթանում է Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի գագաթնաժողովը: Հանդիպումը տեղի է ունենում Սենտոսա կղզու Capella հյուրանոցում, որը Սինգապուրից մի կամուրջ է բաժանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների ղեկավարները մտադիր էին քննարկել Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման եւ խաղաղության երաշխիքները, ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հարաբերությունների կարգավորման հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ