News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ փաստաթուղթ են ստորագրել: ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդները շնորհակալություն են հայտնել միմյանց հաջող գագաթնաժողովի համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Սինգապուրում ստորագրված փաստաթուղթը շատ բազմակողմանի է: «Մենք շատ կարեւոր փաստաթուղթ ենք ստորագրում: Բավականին համապարփակ»,- ասել է նա: «Մենք երկուսս էլ շատ ուրախ ենք այս փաստաթուղթը ստորագրելու պատիվ ունենալու կապակցությամբ», - ավելացրել է ԱՄՆ նախագահը:

Նա խոստացել է, որ Կորեական թերակղզու ապամիջուկայինացման գործընթացը «շատ արագ» կսկսվի: «Գործընթացը շատ արագ կսկսվի»,- պատասխանել է նա լրագրողների համապատասխան հարցին:

Թրամփը հավելել է, որ Վաշինգտոնն ու Փհենյանը «տպավորված կլինեն այն արդյունքներով, որոնց նրանց կհաջողվի հասնել»: «Միացյալ Նահանգների եւ ԿԺԴՀ-ի հարաբերությունները լիովին տարբերվում են նրանից, ինչն եղել է մինչ այժմ»,- նշեց ԱՄՆ ղեկավարը: «Կարծում եմ, որ երկու կողմերն էլ զարմացած կլինեն արդյունքներով: Դրա համար շատ բարի կամք ու աշխատանք է պահանջվել»,- ասել է Թրամփը:

Ըստ Միացյալ Նահանգների առաջնորդի՝ նրան չափազանց դուր է եկել Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը: «Մենք միասին հիանալի ժամանակ ենք անցկացրել: Հիանալի հարաբերություններ»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ դեռ «շատ անգամներ» է հանդիպելու է ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ: «Մենք դեռ շատ կհանդիպենք»,- ասել է Թրամփը:

ԿԺԴՀ-ի առաջնորդը նշել է, որ աշխարհը պատմական գագաթնաժողովից հետո մեծ փոփոխություններ կտեսնի: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին, որ այս հանդիպումը կայացավ»,- ասել է Կիմ Չեն Ընը: Նա ընդգծել է, որ ԿԺԴՀ-ն եւ ԱՄՆ-ն որոշել են «թողնել անցյալը» եւ «գտնվել նորի շեմին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ