News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը մի կողմից տնտեսական, մյուս կողմից քաղաքական որոշում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:
Նրա գնահատմամբ՝ կենսաթոշակային բարեփոխումների անցկացման որոշումը լիովին հիմնավորված է:

«Պետք է մեղմացնել հարկատուների բեռը, քանի որ հակառակ դեպքում պետությունը պարզապես ստիպված կլինի բարձրացնել հարկերը` թոշակառուների թոշակներն ապահովելու համար, որոնց թիվը տարեցտարի աճում է. չէ որ բնակչությունը ծերանում է»,-ասաց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստին հավանություն տրվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, որը ենթադրում է, որ մասնավոր հատվածում կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը ուժի մեջ կմտնի 2018 թվականի հուլիսի 1-ից՝ չնայած ավելի վաղ արված բոլոր հավաստիացումներին:

Բացի այդ, կառավարությունը, հավաստիացնելով, որ ձգտում է մեղմել բնակչության համար հարկային բեռի անխուսափելի ավելացումը, լրացում էր նախաձեռնել, որի համաձայն ժամանակավորապես կկրճատվի քաղաքացիների թիվն ընդհանուր գումարում, որը փոխանցվում է կուտակային կենսաթոշակային ֆոնդին: Ըստ գործող կանոնակարգի՝ մարդը կուտակում է եկամտի 10 տոկոսը, 5 տոկոսը վճարում է ինքը՝ աշխատողը, իսկ «կեղտոտ» աշխատավարձի 5 տոկոսը փոխանցում է պետությունը: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ 2.5 տոկոսը կփոխանցի աշխատակիցը, իսկ 7.5 տոկոսը՝ պետությունը. օրինակ, 200000 դրամ աշխատավարձի դեպքում, ըստ օրինագծի, քաղաքացին 5000 դրամ (2.5 տոկոս) կփոխանցի, իսկ պետությունը` 15000 (7.5 տոկոս): Այս տոկոսադրույքները կգործեն մինչեւ Հարկային օրենսգրքում փոփոխությունների ուժի մեջ մտնելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Ամենաշատ