News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 14
Տեսնել լրահոսը

Հայ անվանի  դերասան,  ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը նախօրեին՝ հունիսի 11-ին, կոտրել է ոտքը եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Երվանդ Մանարյանն ունի ազդրի կոտրվածք. «Անհրաժեշտ է վիրահատություն, բայց 94 տարեկան է, դեռ քննարկում ենք բարեկամների հետ»,-ասաց նա:

Նշենք, որ նրա թողնուհին՝ Լիլիթ Մանարյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Պապիկ ջան, հուսով եմ շուտ կապաքինվես ու հիվանդանոցում երկար չես մնա ու ամեն ինչ լավ կլինի: Առողջություն քեզ, քեզ շատ-շատ-շատ ենք սիրում»:

Տպել
Partner news