News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հանդիպումը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ անհնար է եւ չի կայանա՝ չնայած ԱՄՆ նախագահի՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ տեղի ունեցած գագաթնաժողովին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ներկայացուցիչ Հոսեյն Նաքվի Հոսեյնին:

«ԱՄՆ-ն խզել է Իրանի հետ հարաբերությունները, նրանք դուրս են եկել միջուկային համաձայնագրից եւ կրկին պատժամիջոցներ են սահմանել Իրանի նկատմամբ... ես կարծում եմ, որ խոսել Ռոհանիի եւ Թրամփի հանդիպման մասին, ինչպես Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովն էր, բացարձակապես անհնար է, եւ դա տեղի չի  ունենա»,- հայտարարել է Նաքվի Հոսեյնին:

Նա նշել է, որ Իրանը հետեւել է համաձայնագրին: Պատգամավորը հավելել է, որ ԿԺԴՀ-ն պետք է «զգոն լինի» ԱՄՆ իշխանությունների հետ, քանի որ նրանք փոփոխամտություն են ցուցաբերում:

«Հյուսիսային Կորեան պետք է զգոն լինի ԱՄՆ-ի հետ, քանի որ նրանք չեն պահում իրենց խոստումները, դրամ ամենամեծ ապացույցը միջուկային գործարքից (Իրանի) դուրս գալն էր: Երկար բանակցություններից եւ միջազգային համաձայնության հասնելուց հետո Վաշինգտոնը դուրս եկավ դրանից»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ ԱՄՆ-ն չի կարող յուրաքանչյուր պահի չհետեւել իր խոստումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ