News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընին վստահում է եւ նրա հետ լավ հարաբերություններ է հաստատել:

Նրա խոսքով՝ անցկացված հանդիպումն արդյունավետ էր եւ անկեղծ, կողմերը մտադիր են գագաթնաժողովի արդյունքներով ստորագրված փաստաթղթի կատարումը սկսել հնարավորինս արագ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

ԱՄՆ նախագահը վստահ է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ձգտում է ապամիջուկայնացմանը: Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընը հաստատել է Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն անցկացնելու հաստատուն վճռականությունը: Թրամփը հավելել է, որ Կիմ Չեն Ընի հետ քննարկել է ապամիջուկայնացման ստուգման եղանակները: Հյուսիսային Կորեան անցկացնում է հրթիռային փորձարարական հրաձգարանների ոչնչացում, հավաստիացրել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի կարծիքով՝ հնարավորությունները, որոնք միջուկային զենքից հրաժարվելու դեպքում կունենա Հյուսիսային Կորեան, անսահմանափակ են:

Ըստ որում՝ ԱՄՆ նախագահի խոսքով, Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն առայժմ ուժի մեջ կմնան: Միացյալ Նահանգները նաեւ չի կրճատի իր պաշտպանական պոտենցիալը որպես Հյուսիսային Կորեայի համար անվտանգության երաշխիք: Դրա հետ մեկտեղ, Վաշինգթոնը կդադարեցնի Կորեական թերակղզու շրջանում զորավարժությունները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ